Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարն իր հայտարարությամբ բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում, նա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս. «Ժողովուրդ»

Հունվար 16,2019 12:14

Սեյրան Օհանյանը ուշագրավ ակնարկ է հնչեցրել. «Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, «Մարտի 1»-ի ողբերգությունը եւ զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր եւ հեռահար, անհայտ նպատակների համար»։ Թե ովքեր են «ընդհատակյա գործիչները», Սեյրան Օհանյանը չի մասնավորեցրել։ Մինչդեռ համաձայնեք՝ շատ կարեւոր է սա իմանալը, քանի որ նախկին նախարարն իր հայտարարությամբ բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում, նա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս՝ ակնարկելով, որ նախաքննական մարմնին ուղղորդողներ կան. մի հանգամանք, որն օրենքով արգելված է։

Իհարկե, չի բացառվում, որ Սեյրան Օհանյանն ընդամենը փորձում է այս կերպ ոչնչից ինտրիգ ստեղծել՝ հարմարավետորեն տեղավորվելով քաղհալածյալի կերպարում, իհարկե, չմոռանալով հիշեցնել ժամանակին հայրենիքին իր մատուցած ծառայությունները։

Բայց վերադառնանք մարտ 1-ի գործին. եթե Օհանյանը մոռացել է, հիշեցնենք՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո հենց ինքն էր տեսաուղերձում կոչ արել մարդկանց խմբերով չհավաքվել՝ սպառնալով, որ շատ բիրտ կգործեն։ Բացի այդ, լինելով ԳՇ պետ՝ ինքն անձամբ է մասնակցություն ունեցել մարտի 1-ին զորքերը Երեւան տեղաշարժելու գործին, այսինքն՝ ինքը եւս դերակատարություն է ունեցել 0038 հրամանի շրջանակներում բանակը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու հարցում։

https://www.youtube.com/watch?v=ZBMtNrB_FFo

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031