Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 74-րդ առաջնությունն անհաջող է դասավորվում ամենատիտղոսակիր մասնակցի՝ կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովայի համար, որը չորս հնարավորից վաստակել է ընդամենը մեկ միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում:
Չորրորդ տուրում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մարիամ Մկրտչյան-Աննա Խաչատրյան՝ ½, Մարիա Կուրսովա-Մարիամ Ավետիսյան՝ 0:1, Մարիա Գեւորգյան-Սիրանուշ Ղուկասյան՝ ½, Անահիտ Մկրտչյան-Արփինե Գրիգորյան՝ ½, Աստղիկ Հակոբյան-Սուսաննա Գաբոյան՝ 0:1:
Կանանց մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Մարիա Գեւորգյանը: Նրան հաջորդում են՝ Սիրանուշ Ղուկասյան (նկարում), Աննա Խաչատրյան, Սուսաննա Գաբոյան, Մարիամ Ավետիսյան՝ 2,5-ական, Անահիտ Մկրտչյան՝ 2, Արթինե Գրիգորյան, Աստղիկ Հակոբյան՝ 1,5-ական, Մարիա Կուրսովա՝ 1, Մարիամ Մկրտչյան՝ 0,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ