Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 79-րդ առաջնության չորրորդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Տիգրան Լ. Պետրոսյանին, Արման Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին:
Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Հարությունյան-Մանուել Պետրոսյան, Զավեն Անդրիասյան-Շանթ Սարգսյան պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:
Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի. Արման Փաշիկյան՝ 3,5 միավոր, Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2,5-ական, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան, Սամվել Տեր-Սահակյան՝ 2-ական, Մանուել Պետրոսյան՝ 1,5, Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1,5, Տիգրան Հարությունյան՝ 1,5, Շանթ Սարգսյան՝ 1:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ