Սկսեմ այնտեղից, որ Հայաստանում մինչ օրս լրատվամիջոցներից վառված վարչապետ չի եղել։ Նախագահներ՝ գուցե, բայց վարչապետ՝ ոչ։ Վարչապետներին մի տեսակ չի սազում դա։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ էր նշանակում այն ակնարկը, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանավորների են պատկանում եւ ամեն ինչ անում են, որ ձեզնից (եւ թիմից) «բոբո» ստեղծեն։ Ասում եք՝ անուններ չեմ տա, բայց մեկ էլ ասում եք, թե Ձեր մասին գրել են՝ 2-ական ականջ ու ոտք ունեք, կոստյումով եք ման գալիս, խաշ եք ուտում, ծնունդ եք նշում, ճոխ առեւտուր եք անում խանութից եւ այլն ու դրանով նման եք նախկին իշխանություններին…
Իսկ հիմա, պարոն Փաշինյան, մի անհամեստ հարց՝ ճի՞շտ է, արդյոք, այդ կտրոնի պատմությունը, որը, իբր, խանութում չեն տվել, եւ Դուք ստիպված եք եղել 5-6 րոպե սպասել։ Եթե ճիշտ է, ապա վատ է, որ այդքան ժամանակ եք կորցրել, իսկ եթե ճիշտ չէ, ապա Դուք ընդամենը էպատաժ եք անում ու հիմա էլ կտրոնն եք դարձրել Հոռոմի էն իքը, որ մարդիկ խոսելու նյութ ունենան։ Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը, ու եթե այդ մեքենայում ռադիո կա, լսեք՝ «վարչապետի կտրոնը» դարձել է Հայաստանի թիվ մեկ թոփ լուրը։
Պարոն Փաշինյան, ինձ թվում է, որ Դուք առաջվա հավեսով այլեւս Ֆեյսբուք չեք կարդում եւ տեղեկություններ չունեք այն գրառումներից, որոնց հեղինակները բառիս բուն իմաստով խայտառակում են Ձեզ եւ Ձեր իշխանությանը, ընդ որում՝ հենց այն ամենի համար, ինչին անդրադարձել էր «Հրապարակը»։ Ինչ է, անսպասելի՞ էին լրատվամիջոցի «ծանր մեղադրանքները», թե՞ սկսել եք նմանվել նախկիններին, թե կարեւորը երկրորդականից ջոկել չեք կարողանում, Ձեզ տվել եք քեֆ-ուրախությունների։ Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումները, ինչ է, ավելի՞ լավն են։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հետհեղափոխական լրատվական դաշտը գնալով ավելի ու ավելի որակազրկվում է, արտացոլելով այն իրականությունը, որն ունենք այսօր երկրում։ Թող հարգելի լրագրողներին, եզակի բացառություններով, չթվա, որ իրենց հոդվածները որակապես շատ են տարբերվում ֆեյսբուքում գոյություն ունեցող դրսևորումներից։ Ահավասիք, այս հոդվածը։ Նյութը, ոճը – կարծես “ռազբոռկա” լինի։ Դեռ մի քանի թերթում էլ տպված է այս օպուսը։ Լրագրողը պարտավոր է տեղեկացնել, հնարավորինս անկողմնակալ ոճով ներկայացնել և ընդամենը։ Նորից համոզվում եմ, որ ներկայիս բարդագույն ու հակասական իրավիճակում, երբ երկիրը կանգնած է բարեփոխումների շեմին, անխտիր բոլոր ոլորտներում, երբ հասարակությունը ձևավորվել է այնպիսին, ինչպիսին որ կա, հարկավոր է զերծ մնալ նման կարգի լրատվական աղբից։