Մոտ մեկ ամիս է, ինչ սեփական բնակարանից վտարվել է այդ բնակարանն անցյալ դարի 60-ականներին ստացած թոշակառուն: Որդին եւ ուսուցչուհի հարսը նրան դատարանով վտարել են: Հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, եղել է զինվորական խոհարար՝ Մարտակերտում, Հադրությում, Եղնիկներում:
«Ամեն օր ամաչում եմ սրա տանը գիշերել, նրան խնդրել, որպեսզի գիշերը ծածկ տան: Երեկ, օրինակ, քնել եմ իմ մեքենայում»,-ասաց զրուցակիցս:
Թոշակառուն ստանում է 78 «ռուբլի»՝ 78 000 եւ չի կարող վարձակալության համար տուն գտնել, որպեսզի կարողանա ոչ միայն վարձով մնալ, այլ տալ սննդի, դեղերի գումարը: Ո՞վ է նա:
Կարդացեք վաղվա «Առավոտում»:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ,
15.01.2019