Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի բժշկական կենտրոնը նոր տնօրեն ունի. Կլինեն կադրային այլ փոփոխություններ

Հունվար 15,2019 20:00

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը երեկ սեփական դիմումի համաձայն ազատեց աշխատանքից: Այսօրվանից հիվանդանոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Մկրտչյանը: Նա 17 տարի աշխատել է բժշկական կենտրոնում, որպես բժիշկ-ախտաբան, նաեւ բաժանմունքի վարիչ:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնելու առաջարկը Մկրտչյանը ստացել է Լոռու մարզպետից եւ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի կողմից. «Իրենք ինձ առաջարկել են, տվել են ժամանակ մտածելու: Սկզբից ես բացասական էի նայում այս հարցին՝ պատկերացնելով առկա խնդիրները, ծանր բեռը, պատասխանատվության աստիճանը: Բայց հետո մտածեցի, խորհրդակցեցի իմ հարազատների ու ընկերների հետ, նաեւ նրանց, որ ոլորտում աշխատում են: Հասկացել եմ, որ նման առաջարկներից չի կարելի հրաժարվել, այն պատճառով, որ չստացվի, որ կար պատմական հնարավորություն անելու անել ինչ-որ մի լավ բան, եւ ես կարող էի դա անել, բայց ես հրաժարվեցի, այսինքն` վախկոտի կամ հետ գնացողի տպավորություն չստեղծվեր»:

Վահագն Մկրտչյանը պաշտոնավարելու առաջարկը ստացել է հունվարի 7-ին, մինչդեռ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը երեկ մեզ հետ զրույցում հերքել էր բուժհաստատության տնօրենի փոփոխության մասին լուրերը:

Այն հարցին, որ շրջանառվում են լուրեր, որ մարզպետն իր մոտ ընկերն է, Մկրտչյանը հաստատեց. «Մենք ընկերներ ենք, ես դա չեմ թաքցնում եւ չեմ էլ ամաչում, դա բնական է, որովհետեւ մենք մի ոլորտի աշխատողներ ենք եղել: Ընկեր մենք գործից հետո կարող ենք լինել, չնայած զբաղվածության պատճառով չենք հասցնում շփվել»:

Նոր տնօրենի խոսքով՝ թեեւ բժշկական կենտրոնի շենքի արտաքին տեսքը գեղեցիկ է, մինչդեռ ներսում առկա են մի շարք խնդիրներ. «Կա բուժանձնակազմի վերաբերմունքի խնդիր: Մարդիկ պետք է հասկանան, որ իսկապես բան է փոխվել: Յուրաքանչյուրի ուղեղի մեջ պետք է կատարվի փոքրիկ հեղափոխություն: Հնին վերադարձ չի լինելու, հեշտ էլ չի լինելու: Կա նաեւ ստվերային դրամաշրջանառություն, որը պետք է իսպառ վերացվի: Կոռուպցիոն ռիսկերը պետք է վերացվեն»:

Մկրտչյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում բժշկական հաստատությունում կլինեն կադրային փոփոխություններ. «Դա այս պահին գեր նպատակ չէ, բայց իհարկե, կլինեն մարդիկ, որ շուտ կլքեն մեր շարքերը, կան մարդիկ, որոնք որ մի քիչ ուշ կլքեն: Յուրաքանչյուր աշխատող իր տեղում պետք է գնահատվի: Իմ կողմից հատուկ գնահատման սխեմաներ կան, այսինքն, այդ աշխատողն ինչքանով է համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին, այսօրվա շուկայական պահանջներին՝ թե՛ բժշկական, թե՛ մնացած պահանջներին: Նաեւ այն, թե ինչքանով է նա զբաղված, որքան աշխատավարձ է ստանում: Այսինքն, եթե մենք ունենք անբան կամ օրվա մեծ մասը պարապ, կամ վատ աշխատող մասնագետներ, մենք դա օբյեկտիվ բոլորին կգնահատենք: Անձնական որեւէ բան չկա»:

Վահագն Մկրտչյանն ասաց, որ նախկին տնօրեն Վարդան Աբովյանին կառաջարկվի հիվանդանոցում իր գործունեությունը շարունակել, որպես բժիշկ. «Բժիշկ Աբովյանին կառաջարկվի տարբեր աշխատանքային հնարավորություններ, ինքը ոնց կորոշի: Մեծ սիրով կաշխատենք: Նա մեր ընկերն է, մեր գործընկերը, մենք ընտանիքներով էլ ենք մտերիմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ինձ թվում է սխալ կլնին նախկին տնօրենին՝ Վարդան Աբովյանին հնարավորություն տալ աշխատելու որպես բժիշկ, այդքան պատճառած վնասներից հետո,կարդացեք բազմաթիվ վանաձորցիների կարծիքները նրա մասին և կհամոզվեք ինքներդ….
    https://youtu.be/x_DB6b_v6jE
    տեսահոլովակի ներքևում կարդացեք մեկնաբանությունները

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031