Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործ. դատարանին ներկայացվել է տեսանյութ, որում քաղաքացին կրակում է ոստիկանների ուղղությամբ

Հունվար 15,2019 19:20

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Մոտ չորս ժամ տեւած քննությունից հետո դատարանն աշխատանքները կշարունակի վաղը 11-ին։ Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմն առարկություններ է ներկայացրել քննիչի միջնորդության դեմ եւ ներկայացրել մարտի մեկից առաջ տեղի ունեցած հանրահավաքներից որոշ տեսանյութեր։

Դրանցից մեկում, ըստ Ալումյանի, ցուցարարների մեջ կանգնած մի քաղաքացիական հագուստով անձ «գլխավերեւով» կրակում է ոստիկանների ուղղությամբ։ Պաշտպանի փոխանցմամբ` այսօր տեղեկացել են, որ այդ տեսանյութը մինչ այդ էլ եղել է քննիչի մոտ։ Ավելին, վերջինս այն արդեն ուղարկել է փորձաքննության։ Քոչարյանի պաշտպանները կշարունակեն առարկություններ ներկայացնել վաղը։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031