Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի, WTA 91-րդ ռակետ Մարգարիտա Գասպարյանը Մելբուռնում ընթացող թենիսի «Australian Open» մրցաշարի առաջին շրջանում 1 ժամ 51 րոպեում 4:6, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել Չինաստանը ներկայացնող Լին Չժոուի նկատմամբ:
Երկրորդ շրջանում հայ մարզուհին ուժերը չափելու է բելգիացի Էլիս Մարտենսի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ