Այսօր Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց իր թեկնածուներին:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում են Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի համար՝ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի համար Արման Եղոյանի թեկնածությունը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համար՝ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեռսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի համար՝ Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի համար՝ Բաբկեն Թունյանի թեկնածությունը:
ԲՀԿ-ն մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստանը» ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագայի պաշտոնում առաջարկեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Հանձնաժողովների նախագահների կենսագրությունը ներկայացվեց: Արարատ Միրզոյանն ասաց, որ խմբակցությունները այս հարցում ունեն կոնսենսուս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ