Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքում էին ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։ Ցույցի մասնակից Սարգիս Ենգոյանը նշեց, որ պաշտոնապես նշվել է, որ չի թանկանալու, բայց վստահ է՝ այդպես չէ։
«Մենք բանակցություններ ենք ունեցել Կենտրոնական բանկի ղեկավարության հետ։ Կլոր սեղանի շուրջ ենք նստել ապահովագրական ընկերությունների տնօրենների հետ, նաև ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենի հետ։ Մեզ խոստումներ են տրվել, որոնք մինչ օրս չեն կատարվել։ Բանակցություններից պարզ դարձավ, որ վիճակը գնալով վատանալու է, ԱՊՊԱ-ն թանկանալու է Հայաստանում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Արդեն թանկացել է ու չհիմնավորված ձևով: Թաց ու չոր խառնված է իրար և լավ վարորդը, որը պատահրներ չի ունեցել, չի գնահատվում ըստ նոր համակարգի: Բացի դրանից ՀՀ ԿԲ արհեստականորեն ու չհիմնավորված բարձրացրել է գները: ԻՄ պարագայում դա կազմել է մոտ 20%