Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Մեջլումյանը` Աղաջանովների մասին. «Չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել»

Հունվար 15,2019 16:51

Aravot.am-ը ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող, ՀՀ պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում Աղաջանովների ընտանիքի` իրեն պատասխանատվության կանչելու վերաբերյալ ցանկությանը:

Մասնավորապես, օրերս դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան հայտարարել էր, որ դիմելու են դատարան` պետական պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն:

«Ես իմ հարցազրույցներում միշտ պատկառանք եմ հայտնել Աղաջանովների ընտանիքի վերաբերյալ, չեմ կարծում, թե որեւէ կերպ պատվի, արժանապատվության վիրավորում եմ արել, այլ բան է, որ ամեն իմ խոսքը հնարավոր է թիրախավորվի: Իսկ այն, որ ասել եմ` ուղղորդում է գնում, բնականաբար իրենց նկատի չունեմ, ասել եմ, որ ցածր մեթոդներ են կիրառվում, բնականաբար իրենց նկատի չունեմ: Իմ անձի շուրջ եղած ատելության քարոզի հեղինակները իրենք չեն, այլ կոնկրետ մարդիկ են, դրա համար էլ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին»,- ասաց Զարուհի Մեջլումյանը:

«Աղաջանովների ընտանիքին հարգանքով եմ վերաբերվում, եւ իրենց մասնագիտությանը եւ իրենց վշտին, սա համարում եմ մեր երկու ընտանիքների ողբերգությունը: Ուղղակի այս ողբերգությունը փորձում են օգտագործել այլ նպատակներով եւ ցածր նպատակներով: Թե ինչ շրջանակներ են դա անում, մենք բոլորս տեսնում եք, դա ակնհայտ է: Այդ բոլոր ապացույցները ներկայացված են գլխավոր դատախազություն եւ ոստիկանություն: Կոնկրետ անձի կողմից է դա կատարվել, ու թող պարզեն` ինչպես է դա կատարվել եւ ինչ նպատակներով…Իսկ պատվարժան Աղաջանովների ընտանիքի արժանապատվությանը որեւէ մեկն իրավունք չունի որեւէ բան ասելու»,-հավելեց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Զարուհի Մեջլումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031