Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ