«Առավոտի» ունեցած տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Գրիգորյանը:
Նա փոխարինում էր հունվարի 11-ին ազատման դիմում ներկայացրած Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին:
Հիշեցնենք, որ նույն օրը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: