Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարան են անցել միայն այն կուսակցությունները, որոնք սատարել են Փաշինյանին «թավշյա հեղափոխության» ժամանակ. միջազգային մամուլի արձագանքը

Հունվար 15,2019 16:02

Հայաստանի նոր Ազգային ժողովի ձևավորմանը և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուն արձագանքել են միջազգային լրատվամիջոցները:

Մասնավորապես, թուրքական Daily Sabah թերթը, գրում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ցույցերի նախկին առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նշանակել է վարչապետի պաշտոնում:

Թերթը մեջբերում է նախագահի ելույթն Ազգային ժողովում, որի համաձայն դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները «այս խորհրդարանին օժտել են բարձր լեգիտիմությամբ»: Թերթը նաև գրում է, որ խորհրդարան են անցել միայն այն կուսակցությունները, որոնք սատարել են Փաշինյանին «թավշյա հեղափոխության» ժամանակ:

Xinhua գործակալությունը, հղում կատարելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակին, գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նախագահի կողմից վերանշանակվել է վարչապետի պաշտոնում:

Թերթը գրում է, որ նոր կառավարությունը կձևավորվի վարչապետի նշանակումից հետո 15 օրվա ընթացքում, ինչպես նաև հիշեցնում, որ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած իմ քայլը դաշինքը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը:

«Հայաստանում Փաշինյանը նշանակվում է վարչապետ «թավշյա հեղափոխությունից» հետո». Այսպես է վերնագրել իր հոդվածը France 24-ը:

«Հայաստանում սպասվող հիմնական քաղաքական փոփոխությունն արդեն տեղի է ունեցել. Իշխանությունը վերադարձվել է ժողովրդին և հաստատվել է ժողովրդավարություն»,- մեջբերում է France 24-ը Փաշինյանի խոսքերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031