Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ավագանու անդամ. կան արտոնյալներ, որոնք ավտոմեքենայի գույքահարկ չեն վճարում

Հունվար 15,2019 15:49

Այսօր Երեւանի ավագանին նիստ էր հրավիրել՝ քննարկելու 2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին հարցը: Արտոնությունը սահմանվել է 115 միլիոն դրամ տարեկան շրջանառությունը չգերազանցող տնտեսվարողների համար:

Հարցը ավագանու անդամներին ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը: Ասաց, որ նախագծի համաձայն, ընթացիկ տարում Երեւանում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.33%-ի չափով, առեւտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 72.98%-ի չափով, ինչպես նաեւ հանրային uննդի եւ զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 70%-ի չափով:

Բացի այդ, նախագծով սահմանվել են նաեւ արտոնություններ այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2019թ.-ի հունվարի 1-ից: Նախագիծը ավագանին միաձայն հաստատեց:

Ավագանու անդամ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մարկոս Հարությունյանը ելույթի իրավունք խնդրելով, մտահոգություն հայտնեց, որ դեռեւս կան մարդիկ, որոնք շարունակում են լինել արտոնյալներ եւ ավտոմեքենաներ են վարում՝ առանց գույքահարկ վճարելու: Նա ասաց, որ ցուցակը այդ ավտոմեքենաների կփոխանցի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Քաղաքապետ Մարությանն ի պատասխան ասաց, որ մի այդպիսի ցուցակ էլ իրենք ունեն եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031