Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:
2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:
2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:
2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:
2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 15-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին (2013թ., «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ