Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Ձերդ գերազանցություն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», – ասված է Իրանի նախագահի ուղերձում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ