Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանը` ոստիկանություն կանչվելու եւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքների մասին

Հունվար 15,2019 14:11

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարիներ ի վեր հանդես եկող եւ օրերս էլ Հանրապետության հրապարակում բողոքի ցույց հրավիրած Նարեկ Մալյանը հրավիրվել է ոստիկանություն՝ Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։ Aravot.am-ը գրող, հրապարակախոս, ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից հետաքրքրվեց` ի՞նչ է պատրաստվում անել:

«Ինձ մեղադրում են 3 տարբեր հոդվածներով, հոդված կա, որի համար ինձ 3-7 տարվա պատժաչափ է հասնում: Ինքը հաղորդում է տվել, որ ես իրեն հոգեկան հուզմունք եմ պատճառում, ինքնասպանության եմ հակել, այս ամենում ներքաշել է անգամ իր երեխային: Ինձ մեղադրում է, որ իր ամուսնական, անձնական գաղտնիքը հրապարակել եմ, խոսքը մարդասպանի հետ իր ամուսնության մասին է: Մի խոսքով, ընդհանուր առմամբ այդ բոլոր հոդվածները միասին մի տասը տարվա ազատազրկում ձգում է»,- ասաց Նարեկ Մալյանը:

Նաեւ հավելեց. «Լավագույն իրավաբանները խորհրդատվություն են իրականացնում, որից հետո կորոշենք մեր անելիքները: Հանրապետության լավագույն իրավաբանները իրենց բարի կամքով համախմբվել են այս գործի շուրջ: Այսօր օրվա ընթացքում կկայացնենք որոշումը, թե իրավական ճանապարհի ինչ ռազմավարության ենք դիմում: Մի բան ուզում եմ շեշտել, որ ամբողջ գործընթացը լինելու է բաց, հրապարակային, թափանցիկ: Ամեն ինչի մասին հանրությունը տեղեկացվելու է, ամեն ինչ լինելու է հանրության աչքի առաջ:

Այժմ մեծ ճնշումների տակ եմ, որոնց կանդրադառնամ մեկ առ մեկ, գրանտ ստացած մարդիկ արշավ են սկսել իմ դեմ Ֆեյսբուքում, ես ստանում եմ սպառնալից նամակներ, նաեւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիք, հիմա արդեն իրավական ճնշումների տակ էլ եմ գտնվում, բայց այդ ամենն ինձ ավելի ուժեղացնում է, որովհետեւ ճշմարտության բացահայտման համար եմ պայքարում»,-ասաց Նարեկ Մալյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031