Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամայականություն է». Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Հունվար 15,2019 13:54

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, որը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, մերժեց իր դեմ պաշտպանական կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ Դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել դատավոր Արթուր Մկրտչյանը։ 14:30-ից հետո դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, նաեւ ՀՔԾ-ի ներկայացրած` նրա կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։

Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ դատարանը պետք է նախապատվություն տա առաջին միջնորդության քննարկմանը։ Իսկ դատավորի ինքնաբացարկի միջնորդության մերժումը պաշտպանները հիմնավոր չեն համարում եւ գտնում են, որ դատավորի ընտրությունը կամայական է արվել։

Հայկ Ալումյանի փոխանցմամբ` միջնորդության մերժման մեջ որպես հիմնավորում է նշվել այն հանգամանքը, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն իրավունք ունի ընտրել, թե որ դատավորն է գործը քննելու, մինչդեռ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ դատավորի ընտրությունը պետք է կատարվեր էլեկտրոնային վիճակահանության միջոցով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի քրեական գործի շրջանակներում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա կալանավորված է։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031