Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» որոշման արդյունքը Մանե Թանդիլյանի համար վիճարկելի է

Հունվար 15,2019 13:48

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը չի կիսում լրագրողների այն դիտարկումը, որ «Լուսավոր Հայաստանը» սիրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, ինչո՞ւ իր կարծիքով ՔՊ-ականները ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեն սատարում իր թեկնածությունը, Մանե Թանդիլյանն ասաց. «Բոլորը գիտեն՝ մենք ունենք տարբեր դիրքորոշումներ տարբեր հարցերի շուրջ: Եվ «Լուսավոր Հայաստանը» երբեք ու որեւէ պարագայում սիրելի լինել չի կարող, որովհետեւ ունի իր կարծիքն ու դիրքորոշումը տարբեր հարցերում: Հետեւաբար, ես չեմ ուզում, որ իմ գործընկերները փաթեթավորեն մեր մոտեցումը: Ես իմ ելույթում փորձում էի նրանց բերել այն դաշտ, որ կարողանան համարձակ արտահայտեն իրենց ընտրության դրդապատճառները: Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ պատասխանատվությունը նորից բարդվեց ժողովրդի վրա: Այնինչ, ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, պետք է այսօր իրենց անունից ընտրություն կայացնեն: Հետևաբար, նրանց ընտրությունը արտահայտում է հենց իրենց որոշումը»,- ասաց Թանդիլյանը:

Հիշեցնենք, երեկ «Իմ քայլի» անդամները հիմնավորում էին, որ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար չեն սատարում «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին,  քանի որ ժողովուրդը ԲՀԿ-ին ավելի շատ քվե է տվել ու իրենք չեն ցանկանում մեղադրվել սիրելի կամ գրպանային ընդդիմություն ձեւավորելու մեջ:

Անդրադառնալով համեմատություններին, որ «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀԿ-ի նմանությամբ պարտադրում է խմբակցության պատգամավորներին միասնական քվեարկություն իրականացնել ինչ-որ մեկի օգտին, Մանե Թանդիլյանն ասաց. «Իմ ելույթում ես խոսեցի այն մասին, որ այս տեսակի ընտրության հնարավորություն այլեւս կարող է չլինել: Նրանք չէին ընտրում իրենց թեկնածուին, ընտրում էին այլ թեկնածու, հետեւաբար, սա այն եզակի դեպքն է, երբ նրանք կարող էին չցուցաբերել խմբակցության դիրքորոշում: Այդ որոշման աղբյուրն ինձ համար շարունակում է մնալ շատ վիճարկելի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031