Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է.«Ժողովուրդ»

Հունվար 15,2019 13:41

Հայաստանում ավելի քան 10 օր է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է։ Պատճառը Վերին Լարսի անցակետի փակվելն է։ Իսկ հեղուկ գազի լցակայաններում անվերջ հերթեր են։

Հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք վարորդներ։ Նրանց պատմելով՝ այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա։ Իսկ լցակայանները, որոնք քիչ քանակությամբ հեղուկ գազ ունեն, վարորդներին կարողանում են վաճառել միայն 5 հազար դրամի չափով, ոչ ավելին։ Հեղուկ գազի պակասուրդից դժգոհող վարորդները

«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ մի քանի ամիս առաջ եւս նույն իրավիճակն է եղել, բայց այդ ժամանակ լցակայաններում նրանց վաճառել են 6 հազար դրամի հեղուկ գազ։

«Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակին, հայտարարեց, որ միակ պատճառը Վերին Լարսի անցակետի փակումն է եղել։

«Մաքսային ձեւակերպումների խնդիր չի եղել, պատճառը Վերին Լարսի անցակետի փակված լինելն է եղել, խնդիրը զուտ ճանապարհի հետ է կապված։ Հեղուկ գազի ներկրողներն ունեցել են պահեստավորված գազ, բայց այս օրերին ստիպված պահեստավորածն են սպառել»,- նկատեց մասնագետը։ Զրույցի ընթացքում Մկրտիչ Տիգրանյանը նշեց նաեւ, որ Լարսի անցակետը երեկ բացվել է, եւ տեղեկություններ կան, որ հեղուկ գազի մեքենաները սկսել են շարժվել առաջ։ Ապա հույս հայտնեց, որ այսօր կամ վաղը լցակայանները հեղուկ գազի խնդիր չեն ունենա։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք պակասուրդը կազդի՞ հեղուկ գազի գնի վրա, «Էքսպերտ Թեչ»-ի ներկայացուցիչը բացառեց՝ պատճառաբանելով, որ հեղուկ գազի շուկայում մոնոպոլիա չկա, դաշտը մրցակցային է։ Բայց միաժամանակ նկատեց, որ հեղուկ գազի սակագինը կապված է դոլարի փոխարժեքի հետ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031