Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համաձայնել ենք կարեւորագույն, երբեւէ ընդդիմության կողմից չղեկավարվող հանձնաժողովներից մեկը զիջել ԼՀԿ-ին. Արարատ Միրզոյան

Հունվար 15,2019 11:47

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ ընդդիմադիր փոխխոսնակների հարցի քննարկման ժամանակ: Նա ասաց, որ այլ իրավիճակում եթե ընտրություն կատարեր երկու թեկնածուների՝ Վահե Էնֆիաջյանի ու Մանե Թանդիլյանի միջեւ, կընտրեր կին թեկնածուին. «Եթե ստիպված լինեի ընտրել երկու ուժերի միջեւ՝ ԲՀԿ-ԼՀԿ, ես չէի ընտրի ոչ մեկին, որովհետեւ իմ քաղաքական ուժի ընտրությունը ես վաղուց արել եմ, ես կընտրեի «Իմ քայլը» դաշինքին: Բայց ես այս ընտրություններին մոտենում եմ բոլորովին այլ տրամաբանությամբ, այստեղ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի համար ընտրության հարց չի, այլ քաղաքական դաշտում եւ խորհրդարանում դիրքավորվելու հարց է ու այդ դիրքավորումը պիտի հիմնված լինի հստակ սկզբունքի վրա: Մի դեպքում կա սկզբունք, մյուս դեպքում չկա սկզբունք: «Իմ քայլը» հայտարարում է, որ ժողովրդի կողմից հաստատված համամասնության արդյունքը իրեն իրավունք չի վերապահում փոխել»:

Արարատ Միրզոյանը նաեւ ասաց, որ նախնական կոնսուլտացիաներին ժամանակ հաճույքով համաձայնել են կարեւորագույն, երբեւէ ընդդիմության կողմից չղեկավարվող հանձնաժողովներից մեկը զիջել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ հաշվի առնելով հնարավոր թեկնածուների անցած ճանապարհը եւ մասնագիտական հմտությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031