Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունը Մանե Թանդիլյան-Վահե Էնֆիաջյան անձերի միջեւ չէ». Մակունց

Հունվար 15,2019 11:30

«Երեկ այս բարձր ամբիոնից անթաքույց ակնարկ կատարվեց այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշում է կատարվել՝ կայացնելու քաղաքական որոշում: Մեզ համար անհասկանալի է, նաեւ վիրավորական է այս մեղադրանքը»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա ասաց, որ իրենց խմբակցությունը ներկայացնում է մի թիմ, որն անհնարինը դարձրել է հնարավոր. «Մի՞թե կարծում եք, որ այս մարդկանց ԱԺ-ի պատերը պետք է կաշկանդեն, որպեսզի իրենք լինեն նույնքան սկզբունքային»:

Մակունցը վստահեցրեց, որ արդեն իրենց խմբակցությունում թեժ քննարկումներ ու տեսակետների բախումներ են լինում: Նա ասաց, որ մյուս խմբակցություններն էլ տարբեր որոշումներ կունենան ու իրենց պատգամավորներն էլ կենթարկվեն այդ որոշմանը, բայց այդ պատգամավորների մոտեցումը ձեւակերպել որպես «կոճակ սեղմողների» մոտեցում, մեղմ ասած կոռեկտ չէ:

Նա ասաց, որ իրենց խմբակցությունում կայացվել է քաղաքական որոշում ու դա եղել է «բախումների» արգասիքը:

Մակունցն ասաց, որ եթե ընդդիմությունը չի ներկայացնում միասնական թեկնածու, իրենց մնում է ոչ թե կամայական, անձերով պայմանավորված, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող որոշմամբ առաջնորդվել, այլ հստակ քաղաքական դիրքորոշմամբ. «Այս ընտրությունը Մանե Թանդիլյան-Վահե Էնֆիաջյան անձերի միջեւ չէ: Եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, ապա այս սկզբունքային տիրույթում այս ընտրությունը նաեւ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջեւ չէ, այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքի, հստակ քաղաքական թվերի եւ ընկալումների միջեւ: Մենք ընտրում ենք սուբյեկտիվիզիմից մաքսիմալ զուրկ լինելու տարբերակը եւ ընտրում ենք քաղաքացիների արդեն արձանագրած դիրքորոշումը հիմք ընդունելով»:

Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը թեժ քննարկումների, տեսակետների բախման արդյունքում եկել է եզրակացության նախապատվություն տալ այն ընդդիմության թեկնածուին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031