Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիմի Փեյջը բողոքել է իր հարևան Ռոբի Ուիլիամսի դեմ՝ Black Sabbath-ով նյարդայնացնելու համար

Հունվար 15,2019 11:02

Անգլիացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլիամսը վերջին շրջանում սովորություն է դարձրել չափազանց բարձր երաժշտություն լսել, այդպիսով նա ցանկանում է զզվեցնել իր հարևանին՝ ոչ պակաս հայտնի կիթառահար Ջիմի Փեյջին, հաղորդում է BBC-ն:

Տեղի խորհուրդի ընդունված բողոքի համաձայն՝ Take That-ի նախկին մենակատար Ուիլիամսը և Led Zeppelin-ի նախկին կիթառահար Փեյջը վիճել են՝ իր տան տարածքն ընդլայնելու Ուիլիամսի ծրագրերի պատճառով:

Տեղի բյուրոկրատիայի հետ 5 տարվա պայքարից հետո Ուիլիամսն ի վերջո թույլտվություն է ստացել ընդլայնել Լոնդոնի Հոլանդ Փարք թաղամասում գտնվող իր տան նկուղային տարածքը՝ այնտեղ լողավազան կառուցելով:

Հարևան տանն արդեն 46 տարի ապրում է Ջիմի Փեյջը, որը մտավախություն ունի, թե շինարարությունը կարող է խարխլել 1875թ. կառուցված իր տան հիմքերը:

Փեյջի ներկայացրած հայցում նշվում է, որ Ուիլիամսը ակուստիկ համակարգեր է տեղադրել փողոցում և ամեն անգամ բարձր երաժշտություն է միացնում, հենց որ տարածքում երևում է Ջիմի Փեյջը: Վերջինիս էլ հատկապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ Ուիլիամսը միացնում է 1970-ականների Led Zeppelin-ի հիմնական մրցակիցների երաժշտությունը՝ Black Sabbath, Deep Purple и Pink Floyd:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031