Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Դուդի և Իվլեևայի դեմ հայց են ներկայացրել՝ Պուտինին վիրավորելու համար

Հունվար 15,2019 10:52

Լրագրող Յուրի Դուդի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլեևայի դեմ 100 մլն ռուբլու հայց են ներկայացրել պատվի և արժանապատվության վիրավորման փաստով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի վերջին: Հայցվորի դերում հանդես է եկել Բեստաև Ա. Ա.-ն, որը բլոգերներից յուրաքանչյուրից պահանջել է 50 մլն ռուբլի: Դատարանի ներկայացուցիչները նշել են, որ Բեստաևը ցանկանում է հերքում ստանալ Դուդին տված Իվլեևայի հարցազրույցի ժամանակ հնչած արտահայտությունների համար:

Հարցազրույցի ժամանակ Դուդը հաղորդավարուհուն ավանդական հարց է տալիս. «Հայտնվելով Պուտինի առաջ՝ ի՞նչ կասեիր», որին Իվլեևան հայհոյանքով է պատասխանում:

«Անհնար եմ համարում նման արտահայտություն նախագահ Պուտինի հասցեին՝ անկախ այն բանից, ում կողմից է հնչել, հաշվի առնելով նրա աշխատանքը, արժանիքները, աշխատանքի արդյունքները՝ հանուն Ռուսաստանի, Աշխարհի և Երկրի: Դուդից պահանջում եմ հեռացնել այդ տեսանյութը, որտեղ էլ որ նա դա տարածած լինի, և այլևս երբեք չտարածել»,- գրել է Բեստաևը: Տեսանյութը ջնջելու համար նա նաև միջնորդագիր է նախաձեռնել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031