Հունվարի 9-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան 15-րդ միջազգային օլիմպիադան, որին հայաստանյան թիմերը մասնակցում են 2005 թվականից: Օլիմպիադային մասնակցել է 18 երկրի 83 թիմ /ընդհանուր առմամբ՝ 530 մասնակից/: ՀՀ թիմը, որում ընդգրկված էին Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 15 և Քվանտ վարժարանի 7 սաներ, օլիմպիադայում արժանացել է 14 մեդալի:
«Մաթեմատիկա» առարկա
Ոսկե մեդալ-Մաղաքյան Գագիկ /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/
Արծաթե մեդալ-Փանոսյան Լյովա, Չթչյան Տիգրան /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/
Բրոնզե մեդալ-Բաղդասարյան Նորայր, Դիլանյան Վաչագան, Մուրադյան Նատալի /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, Հովսեփյան Մկրտիչ /Քվանտ վարժարան/
«Ֆիզիկա» առարկա
Արծաթե մեդալ- Գրիգորյան Քրիստինե, Զոհրաբյան Դավիթ, Հունանյան Եվա /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/
Բրոնզե մեդալ- Աղաբաբյան Սպարտակ /Քվանտ վարժարան/
«Ինֆորմատիկա» առարկա
Արծաթե մեդալ-Աբելյան Ալեքսանդր, Անդրեասյան Սամվել /Քվանտ վարժարան/
Բրոնզե մեդալ-Կոստանյան Էմիլ /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/
ՀՀ թիմերը ղեկավարել են ինֆորմատիկայի և ֆիզիկայի խմբակների ղեկավարներ Արմեն Անդրեասյանը, Հրանտ Թոփչյանը և Գրիգոր Աղաբաբյանը։
Կրթության և գիտության նախարարություն