Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի մի երկու բառը՝ կլասիկ պատգամավոր Մարուքյանին. «Իմ քայլը» չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ»

Հունվար 15,2019 10:45

Խորհրդարանի նիստում ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Առաջին անգամ ԱԺ ամբիոնին մոտեցավ 2003-ից պատգամավոր ընտրված Գագիկ Ծառուկյանը, այս անգամ՝ որպես ԲՀԿ խմբակցության ղեկավար. «Ուզում եմ մի երկու բառ ասել պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին: Բոլորդ էլ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իրա ձեռը ջերմ սեղմել եմ, ամսի 10-ին էլ իրենց շնորհավորել եմ: Ասենք թե իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը…Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կլինեիք առաջինը, ձեր ցավը տանեմ: Մինչեւ մեզ չվիրավորեն, մեզ չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի, չի կարող այդպիսի դեպք լինել: Ասում են, ներկայացնում են, հետո էլ ասում են՝ մենք ոչ մի բան չենք ասել: Որեւիցե մեկը հենց փորձեց մեզ վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ՝ փաստաթղթերով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:

Ծառուկյանը հայտարարեց, որ ԱԺ-ում իրենք թշնամիներ չեն, ամեն մեկը իր թեկնածուին թող ներկայացնի, ընտրեն:

Նա վստահեցրեց, որ իրենց նպատակն է ժողովրդի կյանքի բարեկեցությունը, ներդրումների ավելացումը, տնտեսական հեղափոխությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031