Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական». Մարուքյանը՝ ԲՀԿ-ին

Հունվար 15,2019 10:32

ԱԺ նիստում շարունակվում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի շուրջ քաղաքական բանավեճը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ երեկ իրենց թեկնածուին ուղղված հարցերին ու քննադատություններին. «Ասում են, թե ԼՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց ընդդիմություն է ԲՀԿ-ին: Մենք հստակ շեշտադրում ենք արել, որ մեր ելույթները ձեզ ուղղված չեն, որովհետեւ դուք ունեք ձեր թեկնածուն, ընտրելու եք ձեր թեկնածուին: Մեր ելույթներն ուղղված են «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետեւ իրենք չունեն թեկնածու, հետեւաբար մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս,որ ներկայացնենք մեր թեկնածուին, որ նա ընտրվի: Այդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում եք ու մեզ հետ կռիվ եք տալիս: Մեկը ասում է՝ տիկի՛ն Թանդիլյան, դուք դավաճանել եք, էն մեկը այն է ասում, մյուսը՝ այլ բան….Ժողովուրդ ջան, եթե դրան հասնի, մենք ձեզ հետ որեւէ կռիվ չենք տվել այս առումով: Եթե դրա կարիքը լինի, ես չեմ հապաղի հետ գնալ ու ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր կուսակցությունից չեն, չէ՞, մարդկանց փողոցից հեռացրել՝ որպես նախարարի պաշտոն ու հայտարարել հակահեղափոխական, բայց դա մենք չեն ասել: Հիմա ստիպում եք, որ մենք մտնենք էդ բանավեճի մեջ: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք: Հետեւաբար մի՛ մտեք էդ կռվի մեջ, ես ձեզ խնդրում եմ: Մենք կռվում ենք իշխանության հետ, դուք կռվում եք էդ խնդրի արանքը»:

Մարուքյանը խոսեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցադրումների մասին, թե՝ երրորդ ճանապարհ չկա՞: Մարուքյանը վստահեցրեց, որ միշտ կա երրորդ ճանապարհը. «Առաջին ճանապարհը՝ ընտրեք Մանե Թանդիլյանին, երկրորդ ճանապարհը՝ ընտրեք Վահե Էնֆիաջյանին, երրորդ ճանապարհը՝ ազատ թողեք, ով ում ուզում է՝ ընտրի: Տեսա՞ք, որ կա երրորդ ճանապարհը: Միշտ կա երրորդ ճանապարհ, որ հարցնեք՝ կասենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031