Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդին` Աբգարը Aravot.am-ին հայտնեց, որ երեկ է իմացել՝ քրեակատարողական հիմնարկը դրական եզրակացություն չի տվել իր հայրիկի վաղաժամկետ ազատման համար: Այն հիմնարկը, որն անցյալ դեկտեմբերին դատապարտյալին խրախուսել է:
Աբգար Տեր-Սահակյանն հարցնում է, թե ինչ չափանիշներով են որոշել, որ հոր դուրս գալը ռիսկային է, մի անգամ հետը շփվելո՞վ:
«Եթե վարչությունը պետք է մերժեր, այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում: Թող ապացուցեն: Թող այդ գուշակը, որը գուշակել է հայրիկիս ազատման համար, ասի, թե ինչու հայրս վերջին ութ տարվա մեջ, եթե երեք անգամ խրախուսվել է, պարտքուպահանջ նրա նկատմամբ չկա, ինչու չպետք է դրսում լինի»:
Արմեն Տեր-Սահակյանը մետ քսաներկու տարի է, ինչ անազատության մեջ է գտնվում:
Կարդացեք նաև
Տեր-Սահակյանի ընտանիքը կոչ է անում հանրապետության նախագահին, վարչապետին, վերաբացել հոր գործը, ավելին՝ զգուշացնում է, որ շուտով փողոցներ են փակելու, բողոքի ցույցեր են անելու հոր վաղաժամկետ ազատման պահանջով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ