7-րդ գումարման Ազգային ժողովը երեկ անցկացրել է իր անդրանիկ նիստը, ընտրել խոսնակին, վաղը կընտրվեն նաեւ փոխնախագահները: Շատերը սկսեցին քննարկել ԱԺ նախագահի եւ փոխնախագահների անձնական արժանիքներն ու թերությունները, բայց դա, ինձ թվում է, երկրորդական խնդիր է:
Կարեւոր չէ, թե ով է ընտրվել Ազգային ժողովի նախագահ, կարեւոր է, որ Հայաստանում խորհրդարանի նախագահը, առավել եւս փոխնախագահները վաղուց արդեն ոչինչ չեն որոշում: Դժվար թե միայն օրենսդրական կամ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է շտկել այս վիճակը: Իշխանության տարբեր թեւերի պատասխանատվությունը նաեւ հնարավոր չէ հավասարապես բաշխել Նիկոլ Փաշինյանի զուտ «քաղաքական կամքով», անգամ եթե շատ մեծ ցանկություն ունենա: Իրավիճակի խորքային պատճառը ոչ այնքան օրենսդրության կամ «կամքի» խնդիրների մեջ է, որքան հասարակության զարգացման աստիճանի: Հասարակության ակնկալիքները ոչ թե Արարատ Միրզոյանից կամ, ասենք, Վահե Էնֆիաջյանից են, ոչ էլ, ի դեպ, որեւէ նախարարից կամ մարզպետից, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից: Ընդ որում, մեր քաղաքացիների մեծ մասը սպասում է, որ վարչապետը մի քանի ամսում ինչ-որ հրաշքներ կգործի:
Այնպես որ, իշխանության բեռը Փաշինյանը տանելու է միայնակ: Դա լավ չի պետական համակարգի տեսանկյունից, նաեւ հսկայական պատասխանատվություն է վարչապետի ուսերին: Այդ առումով 1990-1995 թվականներին (վերցնում եմ իշխանության «լեգիտիմ» ժամանակահատվածը, ինչպիսին նաեւ հիմա է) Լեւոն Տեր-Պետրոսյանի վիճակն ավելի շահեկան էր, որովհետեւ նրա կողքին էին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Հրանտ Բագրատյանը, իսկ ընդդիմախոսներն էին Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Դաշնակցությունը: Նրանք բոլորն ունեին որոշակի վարկանիշ՝ դրական թե բացասական, կարեւոր չէ: Այն ժամանակ թե՛ իշխանական ճամբարի ներսում եւ թե՛, բնականաբար, իշխանության եւ ընդդիմության միջեւ կային խորը հակասություններ, բայց դա ենթադրում էր նաեւ պատասխանատվության որոշակի բաշխում ամբողջ քաղաքական համակարգի մասշտաբով, թեեւ 90-ականների սկզբին էլ թե՛ ակնկալիքների եւ թե՛ հայհոյանքների առյուծի բաժինն ուղղվում էր առաջին դեմքի հասցեին:
Հավանաբար, այսօր «անձնակենտրոնության» հաղթահարմանը պետք է նպաստեն առաջին հերթին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության հատվածը: Վերջինիս առաքելությունը, հիշեցնեմ, ոչ թե իշխանությունների ցանկացած քայլի արդարացումն է եւ գովերգումը (ինչով վերջերս զբաղված էր հ/կ-ների մի մասը), այլ հասարակության շահերը պաշտպանելը, նաեւ՝ իշխանությունների ոտնձգություններից: Իսկ ընդդիմությունը… Գուցե ինձ հետ շատերը համաձայն չլինեն, բայց խորհրդարանի նախագահի, ըստ էության, միաձայն ընտրությունը լավ նշան չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նիկոլը իր փոքր ու թույլ թիմով հեղափոխությունը սեփականաշնորհեց ափալ թափալ ընտրություններ արեց բացարձակ իշխանություն վերցրեց: Նենց որ էլ չի կարա լացի հիմա ժողովրուրդը իր թիմից պատասխանա ուզելու արագ արդյունքներ:
Եթե ընտրությունները անցկացվեին մայիսին հույիսին շատ ավելի լավ կլիներ, իսկ սենց լիքը կարող ուժեղ մնացին դուրս:
աւելի վատ կը լինէր… քանի որ Փաշինյանը մինչ այդ աւելի տկարացած կ’ըլլար, եւ անկէ կ’օգտուէին քաղաքական վտանգաւոր հոսանքներ – ՀՀԿ վերջացած էր, պետը յանձուեցաւ, վսյո -, եւ ամէն դէպքում՝ տեսակ-տեսակ, այլազան, զանազան ու զարմանազան խմբակներ կը մտնէին ԱԺ, երկիրը բացարձակապէս անկառավարելի, աւելի քաոսային կը դառնար
Քաղաքական ուժերու համադրումը, գործնականօրէն, միայն Սահմանադրութեամբ չի ճշդուիր, լոկ թուղթի վրայ չի հաստատուիր: Այդտեղ կան բազմաթիւ այլ ազդակներ, որոնց կարգին՝ անձնաւորութիւններու «կշիռքը», գործիչների բարոյական դիմագիծը, եւայլն.
Ամենաբարեացակամ գնահատումով, վարչապետէն զատ, իշխող կուսակցութեան բոլոր տարրերը, վերեւից վար, հիմնականօրէն խանդավառ աշակերտներ են, աշկերտներ են, որոնք համախմբուած են այդտեղ, մի բան սովորելու, եթէ կարող են: Անոնք նաեւ խոցելի են, գաղափարական տեսանկիւնից:
Էական իշխանութեան բացառեալ կեդրոնացումը միմիայն Փաշինյանին ձեռքերում՝ միակ շանսն է որ դեռ, ներքին մակարդակի վրայ, նշանակալից արդիւնք մը տայ թերեւս այս ամէն իրարանցումը, եւ լաւագոյն երաշխիքն է որ աղետալի սխալներ չգործուին, արտաքին գետնի վրայ:
Le Roi est mort, Vive le Roi. այն տարբերութեամբ որ նորը՝ սիրուած է, ընդհանրապէս, եւ ոչ թէ տեւապէս ատուած: Այդ է այժմու միակ փոփոխութիւնը Հայաստանի մէջ: Նայիս նէ, քիչ բան ալ չէ, այդ երկրին համար…
Այդ ե՞րբ են ՀՀ- ում որոշումներն ընդունվել ԱԺ-ում:
«Նապոլեոնյան սինդրոմով» տառապող պլուզները կթողնե՞ն:
Համ էլ՝ նա, ով վճարում է փչանին, նա էլ պատվիրում է մեղեդին:
Yes, and because the king is loved, there is hope, it’s not all doom and gloom like it used to be in the subconsciousness of people before Nikol.
Compare 2 men, one working 70h/week at McDonlad’s for a meager salary and the other a homeless. The former has hope of ‘making it’ someday; maybe higher management will notice his dedication and he might get a promotion; maybe one of his recurring clients will appreciate being well served by him and might hire him in his business; maybe they will become friends or perhaps get married; maybe there will be a fire in the restaurant and he will be the one saving the lives of clients and then be generously rewarded for his altruism, etc … you get the point. He is motivated, alive, and has hope that things may change for the better … even if the probability is quite low, his optimism keeps him in ‘the game’. The homeless man has no hope, he’s dead inside, the multiple harsh challenges he faced in his lifetime (earthquake, war, collapse of country, job loss, etc) tired him and ended-up breaking his will, he has given up and is basically waiting for death. Even if you gave him a hefty sum, a house, or nice clothes he wouldn’t care, his issues are deep within him and are of a psychological nature. What could heal him? I don’t know, maybe the affection and tenderness of a woman … or whatever that could shake his soul.
I have the impression that Armenian society pre-revolution resembled the homeless, whereas post-revolution it has turned into the guy struggling to make ends meet (after meeting Nikol, the ‘loving woman’ who triggered a revolution in him) … he may struggle for decades to barely make a living but at least he thinks that the possibility of success exists, the probability is not zero. He has tricked himself to stay motivated even if his environment and living conditions are not really enticing for progress (read: the geopolitical environment in the region has not evolved, the war continues, and borders remain closed): never mind that because he’s so busy with work, he can’t go back to school for a new degree, to get new skills, to switch for a better paying job, never mind that the woman will probably cheat on him, etc. What matters is that he has hope and it’s enough to keep him going.
sorry, Aha
but I really don’t think that you know how most people are, over there…
the situation will be worse than it was before all this crazy brouhaha
it already is, but people are still hoping… against all hope…
from systematic and permanent, absolute gloom and doom, yes,
they suddenly jumped to the other extreme – delusional optimism –
because they just don’t know the concepts of reason, balance, rationality…
the coup de foudre/weird honeymoon with Pashinyan will end, quite quickly
and what will follow will not be pretty…
yuk…