Լրահոս
Օրվա լրահոսը

Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ «Թբիլիսիի հայերի միությունը» կոչ է անում փրկել այն․ aliq.ge

Հունվար 14,2019 23:20

aliq.ge. «Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:

Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն:

«Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում, խորհրդային շրջանում այստեղ գործել է Վրաստանի արվեստի կենտրոնը, այնուհետև դարձել է մասնավոր սեփականություն: Տվյալ պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառվում է և կարող է վերջնականապես քանդվել: Տանը պահպանված են Մանթաշևի ընտանիքի բնակման ժամանակահատվածից տարրեր: Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումիգ հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, այսպես կոչված, Շան նրբանցքում»,- ասվում է նամակի մեջ:

Թբիլիսիի հայերի միությունը հետխորհրդային շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության խնդրով:

«Հայաստանի ձայնը» և «Նոյան տապան» թերթերի միջոցով մենք կարողացել ենք վերջնական կորուստից պաշտպանել Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնը, որտեղ ննջում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը, Ծերենցը, Արծրունին և մեր պատմության այլ հերոսներ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տունը, որը վաճառվում էր որպես հոսթել՝ արտասահմանյան աշխատողների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031