Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության երրորդ տուրում կանանց միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այսօր նա առավելության հասավ Արփինե Գրիգորյանի նկատմամբ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ