Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ. Արմեն Սարգսյան

Հունվար 14,2019 22:33

Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հանրապետության նախագահի այցը մեկնարկել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերիգլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպմամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները սկիզբ են առել Ձեր հոր,ԱՄԷ լուսահոգի նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի օրոք։ Մեզ համար շատ թանկ են մերերկրների ու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները, և մենք պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։

Ջերմ ու անմիջական հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են հայ-էմիրաթական հարաբերությունների ողջ սպեկտորը, առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ էմիմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների
ընթացքին հետևելու համար:

Ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը՝ նախագահ Սարգսյանը հեռանկարային է համարել համագործակցության հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում։

Նշելով, որ Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է կարևոր հանգույց դեպի Ծոցի տարածաշրջան և այլ երկրներ, Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ:

Նախագահ Սարգսյանը և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը խոսել են նաև մշակույթի, գիտության ու կրթության, զբոսաշրջային ոլորտներում առկա համագործակցության մեծ ներուժի մասին: Երկու բարեկամ երկրների ժողովուրդների միջև շփումներն առավել հաճախակի դարձնելու և փոխճանաչելիության մակարդակը բարձրացնելու համար կարևորվել են մշակութային փոխգործակցության ակտիվացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ:

Հայաստանի նախագահը և պետնախարարը խոսել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության, մասնավորապես համատեղ նախագծեր իրագործելու հնարավորությունների մասին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում իհարկե, մեծ և փոքր հաջողություններ գրացնվել են, սակայն ներուժը շատ ավելի մեծ է։

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն Արմեն Սարգսյանն առանձնացրել է տուրիզմի, ենթակառուցվածքների ու սպասարկումների ոլորտը՝ նշելով, որ Հայաստանը կարող է այս ոլորտում տարբերվող առաջարկներ անել՝ մասնավորապես էկո տուրիզմ, պատմական զբոսաշրջություն։

Նախագահը կարևորել է նաև փոխգործակցությունը գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ մեր երկիրը հայտնի է միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության ոլորտներում և այստեղ երկու երկները կարող են փոխշահավետ աշխատել։

Ըստ Արմեն Սարգսյանի, գործակցության արդյունավետ հարթակ կարող են լինել նաև aտեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները, ֆինանսական սեկտորը, ինչպես նաև էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգիայի բնագավառը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031