Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործով դատավոր Արթուր Մկրտչյանն ինքնաբացարկ չհայտնեց

Հունվար 14,2019 19:01

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրավով ազատ արձակելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր դատական նիստում ինքնաբացարկ չհայտնեց։ Քոչարյանի պաշտպաններն այս դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, հիմնավորելով՝ պաշտպաններից Արամ Օրբելյանի եւ Մկրտչյանի ընտանիքների միջեւ կա որոշակի ջերմ հարաբերություններ:

Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանը պատճառաբանեց, թե՝ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան մտերիմ չեն, որպեսզի դա ազդի դատավորի անաչառության վրա:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում պետք է քննվեր 2 միջնորդություն՝ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ, մյուսը՝ ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Այս միջնորդությունները դատարանը կքննի վաղը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031