Մանե Թանդիլյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում է առաջադրվել: Նա ԱԺ-ում իր ելույթում հիշեցրեց, թե ոնց էին նախորդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների խոսափողն անջատում, լռեցնում նրանց, անհավասար պայմաններ ստեղծում, ձեւավորում յուրայինների ակումբ՝ սեփական կուսակցությունից, ուստի այս առումով շատ կարեւորեց ընդդիմադիր փոխխոսնակի դերը: Նա ասաց, որ իր ընտրվելու պարագայում նման բան հաստատ չի լինելու:
Թանդիլյանը խոստացավ, որ ընտրվելու դեպքում արդար է գործելու՝ չունենալով «սիրելի պատգամավորներ». «Եթե որեւէ բան կարելի է մեկ պատգամավորի,կարելի է բոլորին: Ես պաշտպանելու եմ պատգամավորական էթիկայի կանոնները»:
Թանդիլյանն ասաց, որ իշխանությունները կրում են պատասխանատվություն մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար, պետք է ունենան առաքինություն, խելք, երբեմն՝ խիզախություն՝ որոշումներ կայացնել սեփական խելքով եւ կրել պատասխանատվություն՝ այդ որոշման համար. «Հարգելի իշխանավորներ, գիտակցեք պատասխանատվությունը, հակառակ դեպքում իշխանական այս հեքիաթը կարող է ավարտվել ոսկե «антилопа» (այծքաղի) հայտնի մուլտֆիլմի մոտիվներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մանե Թանդիլյանի ելույթը քաղաքական ելւյթ էր: Իսկ Բարավաճի ելույթները ցավոք, հիշեցրին հին խորհրդարանը: