ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորակոչիկներին 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսի եթեւեկությանը խոչընդոտելու, այն կանգնեցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանին և 1996թ. ծնված Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Գ.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մ.Ոսկանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական Կոմիտե