«Մհեր Ենոքյանի՝ ազատության մեջ հայտնվելը վտանգավոր է հանրության համար: Տասը տարուց ավելի՝ հանրությանը սուտ տեղեկատվությամբ են սնել»,-1996թ.-ին Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման դեմ ուղղված բողոքի ցույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը: Նա հայտարարեց, որ սպանվածի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո ինքն է օրերս հրապարակել սպանվածի մարմնի կադրերը պարունակող տեսանյութ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի գործի մասին:
Մալյանի խոսքով՝ այդ եւ ոչ միայն այդ նյութերն իրեն հասանելի են դարձել իր փաստաբանի՝ արխիվներում որոնումների շնորհիվ, քանի որ ժամանակին Ենոքյանն իրեն դատի էր տվել՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
Նարեկ Մալյանը վստահեցրեց, որ մանրամասն ծանոթ է գործի նյութերին եւ այսօր կհրապարակի նոր՝ աղմկոտ տեսանյութ Մհեր Ենոքյանի գործունեության մասին: «Ասեմ ավելին՝ Մհեր Ենոքյանն ազատորեն օգտվում է «ֆեյսբուք»-ից: Կինն էլ պաշտոնյա է: Ենոքյանը բանտից ունի սեփական պաշտոնյան, որն ազդում է որոշումների վրա»,-համոզմունք հայտնեց Նարեկ Մալյանը:
Ապա նա մեկ այլ տեղեկություն հրապարակեց՝ Ենոքյանը 2004թ.-ից փորձել է գտնել կին լրագրողի. «Նա անընդհատ զանգել է «Ազատություն» ռ/կ եւ այլ լրատվամիջոցներ, որպեսզի շփման եզրեր գտնի որեւէ կին-լրագրողի հետ եւ նրան գցի իր ազդեցության տակ»:
Հիշեցնենք՝ Ենոքյանի կինը՝ Պետական վերահսկողության ծառայության մամուլի խոսնակ, լրագրող Զարուհի Մեջլումյանը հերքել էր իր կողմից ճնշումների մասին պնդումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Չ՛պե՛տք է ներվի։ Դա հաց գողացող չէ՛, ոչ էլ զեղծարար, որ ծնկի գա ու ներեն ։ Նա գողացել է ամենաթանկ բանը՝ Մարդու կյանքը։ Եվ տարիների ընթացքում , մշտական տեսնելով նրա դեմքը և կարդալով թե ինչպես է նա “բարձրանում քայլ առ քայլ “, նրա՝ ուրիշի կողմից գրված նոթերը, նրա ինտելեկտի ” փոխվելը”, հիմա եմ հասկանում , որ այն ծրագրավորված, մշակված մոդուլ է եղել, այս օրվա համար ։ Նարեկ Մալյան , գործե՛ք, գործե՛ք քանի դեռ եվրոպաներում այդ գործընթացին սովորած մեր բարի , անմեղ Նախագահը չի՛ ստորագրել ։ Հիշենք անցյալ դարի մի այլ մարդասպանին ՝ Լենինին ։ Հեղափոխությունը պետք է լինի ոչ թե Նոյեմբերի 6-ին կամ Նոյեմբերի 9-ին, այլ հե՛նց Նոյեմբերի 7-ին ։ հապաղելը ՝ կորցնել է։ Այսօր Նոյեմբերի 7-ն է։
Իսկ Նարեկ Մալյանը իրավունք ունի՞ «աղմկոտ տեսանյութ» հրապարակելու: