Հայտարարություն՝ ի պաշտպանություն իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանի
Օրերս համացանցում մեծ աղմուկ է բարձրացել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի շուրջ, որն, ի դեպ, գաղտնի գործընթաց է, սակայն անհասկանալի ուղիներով հանրայնացվել ու դրվել է լայն հասարակության քննարկման։ Թողնելով ցմահ դատապարտյալի խնդրագրի քննության հարցը պատկան մարմիններին՝ մենք այս համատեքստում ուզում ենք անդրադառնալ իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանի դեմ սանձազերծված հարձակմանը։ Այս ընթացքում մենք սոցիալական մեդիայում ականատեսը դարձանք կնոջ պատվի և հեղինակության նկատմամբ լուրջ ոտնձգության, որն ուղեկցվում է համատարած ատելության խոսքով։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անընդունելի է համարում մարդու մասնավոր կյանքի սույն միջամտությունն ու այդ հողի վրա ատելության հրահրումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, որի հոդված 31-ում հստակ նշվում է․
«Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնախելիության իրավունք։»: Մարդու արժանապատվությունը` ներառյալ պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը բացարձակ իրավունք է, որը չի սահմանփակվում «ներքին շրջանակով», որտեղ անհատը կարող է ապրել իր անձնական կյանքով։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է նման գործելաոճը և անթույլատրելի համարում կնոջ մասնավոր կյանքին միջամտելու և հանրային դաշտում նրան թիրախավորելու գործելաոճը, որը հարված է հասցնում նրա արժանապատվությանն ու բարի համբավին։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Հյուման ռայթս հաուս Երևան
Լուսանկարը՝ Զարուհի Մեջլումյանի ֆեյսբուքյան էջից
Ի՜նչ վեհ, վեհ հայտարարություններ․․․ Ի՜նչ ազդեցիկ խոսքեր և օրենքներ․․․Ի՜նչ մարդու իրավունքների պաշտպանության իրավական ձևակերպումներ․․․ Արդյունքում ՝ մարդը , որ ծնվել էր այս երկրագնդի վրա ապրելու իրավունքով ՝ չկա՛։ Խոշտանգեցին թուրք գազանները, կերան ։ Այդ հայտարարողների զավակներին չե՛մ ցանկանում նման բան, և ո՛չ էլ նրանց ծնողներին, որ քանի ողջ են , մխալու են ։ Ամո՛թ կլինի եթե այդ աֆերիստին ներեն։ Ներելը անարգանք է ոչ միայն զոհվածի հարազատների համար , այլև ողջ հասարակության համար։
Անդրադարձա “Հյուման ռայթս հաուս Երևան “-ի հայտարարությանը միայն այն պարզ պատճառով , որպեսզի բարի լինեն միջնորդագիր ներկայացնելուց առաջ կարդան այս տողերը։
Human rights include the right to life and liberty, freedom from slavery and torture, freedom of opinion and expression, the right to work and education, and many more.
Human rights include the right to life — մարդը ունի Ապրելո՛ւ Իրավո՛ւնք։ Դրանով ամե՜ն ինչ է ասվում։ Նույնի՛սկ այդ չարագործը ունի ապրելու իրավունքը , բայց՝ անազատության մեջ։ Հյուման Ռայթս, մի՛ տրվեք ճնշումներին ու ծանոթություններին։ Թե՞ սա էլի առաջվա Հայաստանն է։
Human rights include the right to life and liberty, freedom from slavery and torture, freedom of opinion and expression, the right to work and education, and many more.