Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը Էնֆիաջյանին հարցրեց սոցցանցերում կեղծ հաշիվների միջոցով գործընթացը համակարգելու մասին

Հունվար 14,2019 18:03

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունն է առաջադրվել ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը հարցրեց Էնֆիաջյանին. «ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր անց մամուլում որոշ փաստերով զուգորդված տեղեկատվություն հրապարակվեց, որ մի խումբ մարդիկ սոցցանցերում բազմաթիվ կեղծ հաշիվների միջոցով փորձել են որոշ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա ու ուղղորդել այն ու այդ գործընթացը համակարգվել է ձեր ու ձեր օգնականի կողմից»: Նա խնդրեց պարզաբանել:

Ի պատասխան՝ Էնֆիաջյանն ասաց, որ մամուլում անընդհատ նման տեղեկություններ են հրապարակվում, նմանատիպ հոդված հրապարակվել է նաեւ՝ կապվելով «Իմ քայլը» դաշինքի հետ. «Վստահաբար ասում եմ՝ իմ կողմից նման գործընթաց կազմակերպելու, ուղղորդելու, չի եղել ու չկա»:

Խանդանյանը հարցրեց՝ այդ դեպքում, եթե ձեր մասնակցությունը չկա, ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ ձեր բարի համբավը վերականգնելու ուղղությամբ՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Իմ բարի համբավի հետ կապված այդ հոդվածը որեւէ աղերս չունի: Ես արդեն իսկ պարզաբանում մտցրեցի, այդ հոդվածն այնքան անհեթեթ է եղել, որ կարիք չեմ ունեցել նախկինում անդրադառնալու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ երբ ԱԺ նախագահ էին ընտրում, կարեւորում էին, որ նա չլինի միայն մի խմբակցության համար, այլ լինի ողջ ԱԺ-ի ու բոլոր պատգամավորների նախագահը, իսկ դա վերաբերում է ամբողջ ԱԺ նախագահությանը. «Մոտ մեկ ամիս առաջ դուք ձեր գործելաոճով ցույց տվեցիք, որ պատրաստ եք ու կարող եք քաղաքական բանավեճը տեղափոխել միջանձնային վիրավորանքների դաշտ: Մենք ինչո՞վ համոզված լինենք, կամ մեր մյուս գործընկերները, որ առաջիկայում, ստանձնելով այդ պաշտոնը, դուք նոր լծակները չեք օգտագործելու, դրսեւորելու եք քաղաքական հասունություն՝ չտեղափոխելու հարցերը միջանձնային փոխհարաբերությունների հարթություն»:

Էնֆիաջյանը պատասխանեց, որ հակված է փոխադարձ հարգանքի մթնոլորտում գործելու: Նա ասաց, որ եթե իրենց ուղղված ասելիքը կոշտ է լինում,իրենք գործում են համարժեք ու շատ ավելի կոշտ պատասխան են տալիս. «Անձնական վիրավորանքները մեր գործելաոճը չեն, բայց եթե լինում են անձնական վիրավորանքներ, բնականաբար, լինելու են շատ ավելի կոշտ պատասխաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031