«Ազատ հայրենիք» կուսակցության Կենտրոնական խորհուրդը և «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը շնորհավորում են ՀՀ նորընտիր Ազգային Ժողովին և նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնավարման մեկնարկի առթիվ։
Լիահույս ենք, որ նոր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր մշակույթ ու որակներ կբերեն քաղաքական և օրենսդրական ասպարեզներ։ Համոզված ենք, որ նորընտիր Ազգային ժողովին և ձևավորվելիք կառավարությանը կհաջողվի լուծումներ գտնել Հայաստանի առաջ ծառացած բարդ ու դժվարին խնդիրների համար և Նոր Հայաստանի տեսլականը դարձնել իրական ու շոշափելի:
Հաջողություն մաղթելով Հայաստանի զարգացման և հզորացման նվիրական և պարտավորեցնող ճանապարհին՝ հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը: Վստահ ենք, որ Մայր Հայրենիքի հետ ազատ և ինքնիշխան Արցախի միասնական առաջընթացն անկասելի է:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի բաժին