Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կփոխարինեն Ազգային ժողով պատգամավոր գնացած ավագանու անդամներին. ԿԸՀ-ն հրապարակեց նրանց անունները

Հունվար 14,2019 17:54

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ավագանու այն անդամների անունները, որոնք կփոխարինեն Ազգային ժողովի ընտրություններով պատգամավոր դարձած Երեւանի ավագանու անդամներին:

ԿԸՀ նախագահն ասաց, որ Երեւանի քաղաքապետի կողմից մի շարք գրություններ է ստացել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Ալեքսանդ Ավետիսյանի, Գայանե Աբրահամյանի, Նարեկ Զեյնալյանի, Արթուր Դավթյանի, Նարինե Խաչատուրյանի եւ Լուսինե Բադալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Համաձայն օրենքի, մեկ շաբաթվա ընթացքում ավագանու անդամների մանդատները փոխանցվում են նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարի թեկնածուներին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք ընդունելով քաղաքապետի կողմից կազմած արձանագրությունները, պատգամավոր դարձած ավագանու անդամների մանդատները տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Ռաֆայել Ավետիսյանին, Սաշա Կատվալյանին, Աննա Ջավախյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Մհերյանին, Վազգեն Դարբինյանին, Արուսյակ Հարությունյանին եւ Հայկ Միրզոյանին:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանի լիազորությունները նույնպես, քաղաքապետի կողմից ԿԸՀ ուղարկված գրությամբ, վաղաժամկետ դադարեցվեցին: Անի Սամսոնյանին կփոխարինի Թեհմինա Վարդանյանը:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ նույն պատճառաբանությամբ վաղաժամկետ դադարեցվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամ Արման Աբովյանի լիազորությունները: Պարոն Աբովյանին կփոխարինի ԲՀԿ ավագանու ընտրական ցուցակի հերթական համարը Լյուդմիլա Սարգսյանը:

ԿԸՀ-ն մեկ այլ հարց էլ քննարկեց, որն առնչվում էր 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին: Հանձնաժողովը բաշխեց տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ:

Այսպես՝ ընտրություններ տեղի կունենան 14 համայնքներում որը կկազմակերպի 9 տարածքային հանձնաժողովներ: Ըստ ԿԸՀ պատասխանատուների, կձեւավորվեն 22 տեղամասեր: 22-ից 15-ում նախագահի եւ քարտուղարի պաշտոնները կնշանակի «Իմ քայլը» դաշինքը: ԲՀԿ-ն՝ 4-ական, եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախագահի եւ քարտուղարի 3-ական պաշտոն կստանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031