Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը հանձնարարել էր արգելափակել աշխատանքային համակարգիչներից ֆեյսբուք մուտք գործելու հնարավորությունը

Հունվար 14,2019 17:34

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ մարզպետարանի որոշ աշխատակիցներ, աշխատանքային ժամերին շատ են օգտվում ֆեյսբուք սոցիալական ցանցից: Մարզի ղեկավարն էլ աշխատանքային համակարգչից աշխատակիցների մուտքը սոցիալական ցանց նվազեցնելու համար, հանձնարարել էր՝ բացի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մյուս բաժիններում համակարգչից արգելափակել մուտքը ֆեյսբուք. «Բնականաբար ոչ բոլորը, բայց կան դեպքեր, որ աշխատանքի ժամին զբաղվում են սոցցանցերում անցկացնելով, հետեւաբար դա անընդունելի է: Աշխատակիցներն աշխատանքային ժամին, աշխատանքային համակարգչով իրավունք չունեն զբաղվել այլ գործերով, պետք է զբաղվեն իրենց գործերով, մեր գործերը շատ շատ են»,- ասում է մարզի ղեկավարը:

Մարզպետի հանձնարարականը տեխնիկապես հնարավոր չի եղել իրականացնել: Իսկ թե այս պարագայում ինչպե՞ս պետք է վերահսկեն, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր բաժին ունի բաժնի պետ, վարչությունն ունի վարչության պետ, իրենք էլ կվերահսկեն: Իրենք ունեն հեռախոսներ, իրենք ունեն ոչ աշխատանքային ժամեր, տանն ունեն համակարգիչներ, հետեւաբար կարող են դրանով օգտվել: Ինֆորմացիայի պակաս հաստատ չի լինի: Ընդմիջման ժամին, կամ ինչ-որ մի պահ կարող են մտնել, բայց որ ամբողջ օրը ֆեյսբուքով ընկերուհիների կամ ընկերների հետ նամակագրությամբ զբաղվեն, դա անընդունելի է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031