«Ցավոք, գործ ունենք օրենսդրական բացի հետ, երբ ներման գործընթացում տուժողների՝ Աղաջանովների իրավունքներն ապահովված չեն: Նրանց դիրքորոշումը չեն հարցնում, մինչդեռ ծանրագույն հանցագործության հետ գործ ունենք»,-կառավարության դիմաց ընդդեմ Մհեր Ենոքյանի հնարավոր ներմանն ուղղված բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք՝ օրերս լուր տարածվեց, որ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 1996թ. ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի խնդրագրին (այն դեռ պետք է ստորագրի նախագահը՝ վարչապետի կողմից ներկայացվելուց հետո): Ցույցի մասնակիցների թվում էր նաեւ սպանվածի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:
Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի դատապարտվածից բացի՝ տուժողների իրավունքները եւս հաշվի առնվեն. «Պարզվեց, որ տարիներ շարունակ այս գործի մասին միակողմանի տեղեկատվություն է տարածվել դատապարտվածի մերձավոր ազգականի կողմից: Սա լրագրողական հանրության կողմից պետք է լուրջ քննարկման առարկա դառնա՝ էթիկայի կանոնների տեսանկյունից»:
Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ հանրությունը պետք է տեղյակ լինի, թե ում են պատրաստվում ներում շնորհել, բայց դա չի նշանակում, թե ներման հանձնաժողովի կարծիքներն առանձին-առանձին պետք է հանրայնացվեն:
Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան, լրագրող Զարուհի Մեջլումյանի նկատառմանը, թե Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել մեկ անձի՝ մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի ցուցմունքի հիման վրա, Ռուբեն Մելիքյանը հարցադրում արեց. «Եթե երեք հոգի են ներկա եղել, որոնցից մեկը սպանվել է, քանի՞ ցուցմունք պետք է լիներ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2195496727337102/
https://www.facebook.com/aravot.am/videos/235926567328701/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
մարդ շրթունքները կը խածնէ, ճիգ կը թափէ որ չխօսի, չխառնուի… բայց իսկապէս անհնար է…
Տիկին փաստաբանը ասում է թէ իր ամուսինը դատապարտուել է միայն միւս մեղադրեալին ցուցմունքին հիմա՞ն վրայ…
հաբա խոստովանութիւնը !?!?
որ բարձրագոյն, ամենազօրեղ փաստն է, Օրէնքի մէջ, դատարանում
ուզում են ասել թէ այդ խոստովանութիւնը ի զօրու չէր, այդ ուրիշ հարց…
սակայն ինքզինք փաստաբան համարող անձ մը չի կրնար այս պարագային ըսել թէ դատապարտումը հիմնուած է միայն մէկ վկայի ցուցմունքին վրայ
այս Տիկինը թող բարեհաճի որոշել թէ այս խնդրում ինք լրագրո՞ղ էր, ամուսի՞ն է, թէ փաստաբան է
յայտարարութիւնները փաստաբանութեան հետ կապ չունին, հաստա՛տ
լրագրողի հանգամանքն ալ տարիներո՜վ շահագործած է այս նիւթի կապակցութեամբ, ծայրագոյն կողմնակալութեամբ
խօսում է ուրեմն բացառապէս որպէս ամուսին, եւ այդ է արժէքը իր կարծիքին
Կարծես թե մտքերս եք կարդում, հարգելի Հ․ Շ ․ Առավոտից տեղ չեմ գտնում , որտեղ ինչ կարդացի, ամենին էլ մեկնաբանություն գրեցի։ Սիրտս սեղմվում է ։ Կուզենայի միտինգավորների դրոշը պահել։ Մի՞թե պիտի բարի Թագավորը չարագործին ների։
Յարգելի Գոհար, որպէս երեսուն տարիներէ ի վեր – Արեւմուտքի մէջ – գործօն փաստաբան, իմ մօտեցումը նուազագոյն չափով զգացական է:
Օրէնքի ամենաէական սկզբունքներից մին այն է, որ չի կարելի զայն կիրարկել կամայական կերպով: Այս սկզբունքը արդէն, ամէն դէպքում, ակնյայտ եւ կոպիտ կերպով խախտուած է այս նիւթին մէջ:
Աւելի պարզ խօսելու համար՝ եթէ ցմահ բանտարկեալի մը ներում պիտի տրուէր, ինչո՞ւ այս մէկը:
Նոյնիսկ եթէ, որպէս վարկած, եկէք ենթադրենք որ իր բոլոր ըսածները ճիշդ են, բանտում վստահաբար բազմաթիւ ուրիշ անձեր ալ կան, որոնց պատիժը կրնայ անհիմն կամ անարդար ըլլալ, եւ որոնք իրմէ աւելի երկար ժամանակ ալ նստած են ճաղերի ետեւ, ինչո՞ւ այս մէկն է օգտուելու այս բացառիկ պատեհութիւնից: Որովհետեւ իր կինը լրագրող էր, եւ շնորհիւ այդ հանգամանքին, այս բանտարկեալը բազմաթիւ տարիներ առիթը ունեցաւ, այդ թերթին մէջ որ գիտենք, տասնեակներով յօդուածներու միջոցաւ, դէպքերի իր տարբերակը ներկայացնել հանրութեան, կերկնելով ու կրկնելով իր անեղութեան հաստատումը: Տարբերակ մը, որ յաւելեալ համակրանքի արժանացաւ որոշ հանրութեան մը կողմէ, նկատի ունենալով որ այդ թերթը նախկին, ատուած իշխանութեան ամենածանօթ քննադատն էր… Այսինքն, ուրիշ թերթի մը մէջ, նոյն յօդուածներու շարանը նոյն ակնկալուած ազդեցութիւնը չէր ունենար:
Պոպուլիստ, ամբոխահաճոյ իշխանութիւնն ալ, ըստն այնմ մօտեցաւ նիւթին, այս պարագային եւս համարելով թէ ժողովուրդը ապուշ է, եւ այդ յօդուածներու երկարատեւ ու յորդառատ շարանը նկատի ունենալով, հանրային կարծիքը գոհ պիտի մնայ, եթէ այս անձին ներում շնորհուի:
Միւս կէտը, որ նոյնպէս զգացականութիւնէ դուրս կարելի է պահել, զայն տեղադրելով օրինական մակարդակի վրայ՝ զոհերի իրաւունքներն են: Ի՞նչպէս կարելի է այս աստիճան, բացարձակապէս անտեսել սպաննուածի անմիջական ընտանիքի անդամներուն կարծիքը, ներումի քննարկման իսկ հանգրուանին: Դատապարտուած անձը ուրեմն փաստօրէն աւելի իրաւունքներ ունի, քան թէ զոհի հարազատները, քան թէ զո՛հը ինք, քանզի զինք ու իր յիշատակն է որ կը ներկայացնեն ու կը պաշտպանեն իր հարազատները:
Շատ սխալ բան է կատարւում այստեղ: