Լրահոս
Օրվա լրահոսը

«Իոսիֆ Աղաջանովի ողբերգության շուրջ հնչող շահարկումներն ու վիրավորանքներն անընդունելի են». ԵՊԲՀ ռեկտոր

Հունվար 14,2019 16:22

«Սատարում եմ ուսուցչիս՝ Միխայիլ Աղաջանովի ընտանիքին: Այստեղ եմ, որպեսզի հարգեմ մանկությանս ընկերոջ՝ Իոսիֆ Աղաջանովի հիշատակը: Եկել եմ ընտանիքով, որպեսզի ընդգծեմ՝ նման չարագործությունը՝ երեխայի առեւանգումը եւ դաժան սպանությունը, աններելի է»,-կառավարության դիմաց ընդդեմ Մհեր Ենոքյանի հնարավոր ներմանն ուղղված բողոքի ցույցի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք՝ օրերս լուր տարածվեց, որ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 1996թ. ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի խնդրագրին (այն դեռ պետք է ստորագրի նախագահը՝ վարչապետի կողմից ներկայացվելուց հետո):

Ցույցի մասնակիցների թվում էր նաեւ սպանվածի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ որպես բժիշկ եւ ընտանիքի հարազատ՝ միացել է բժիշկների ստորագրահավաքին՝ Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու պահանջով: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Միխայիլ Աղաջանովի՝ ԵՊԲՀ-ում դասավանդելու պատճառով դասախոսների միջեւ գուցե տարաձայնություններ առաջանան Մհեր Ենոքյանի հարցի շուրջ, Արմեն Մուրադյանը համոզմունք հայտնեց. «Բացառում եմ: Այստեղ գտնվող դասախոսները բժիշկներ են կերտել, նրանք իրենց ուսուցչի կողքին են, եւ կարելի է հասկանալ նրանց»:

Արմեն Մուրադյանը նաեւ հայտարարեց, որ Իոսիֆ Աղաջանովի ողբերգության շուրջ հնչող շահարկումներն ու վիրավորանքներն անընդունելի են:

Մհեր Ենոքյանի գործի վերաբերյալ նրա կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի կարծիքը՝ այստեղ:

https://www.facebook.com/aravot.am/videos/4632149800231053/

https://www.facebook.com/aravot.am/videos/235926567328701/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Խնդրում եմ ուղարկեք կայքը Էլեկտրոնային քվեարկության համար ։ Լռությունը չարիք է ծնում ։ Ի՜նչ լավ ժամանակներ եկան չարագործների համար։

  2. gohar says:

    Հարգելի Արմեն Մուրադյան , Ձեր նեցուկ լինելը միայն Աղաջանովների ընտանիքին չէ, այլև հասարակությանը։ Հազիվ գտնվեց ազնիվ ու ճիշտ մեկը , որը ի վիճակի է առանց իր աթոռը կորցնելու վախից սատարի Ճշմարտությանը։ Շնորհակալություն բոլոր սատարողներին ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031