Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. բոլոր պատգամավորների աշխատասենյակները պետք է վերանորոգվեն, ոչ միայն էսթետիկայի համար, այլ տեխնիկական խնդիրներ էլ կան լուծելու

Հունվար 14,2019 16:09

«Այո, որոշ պատգամավորներ, մեքենաներով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ՝ ոչ: Որոշ պատգամավորներ երեք սենյականոց սենյակներում էին աշխատում, որոշները՝ ոչ: Ես արդեն մեր ֆրակցիայի կազմում առիթ ունեցել եմ այս մասին խոսելու և ասել եմ, որ ստանդարտիզացիայի կողմնակից եմ: Եվ մենք գուցե շուտով ունենանք նաեւ մի ձեռնարկ, որտեղ թղթին գրված կլինի, որ օրինակ, ԱԺ պատգամավորը պետք է ունենա 8 քմ տարածքով սենյակ, ֆրակցիայի ղեկավարը՝ այսպիսի սենյակ: Եթե հանգստի սենյակ մեկին հասնում է, բոլորը պետք է ունենան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ ընտրված Արարատ Միրզոյանը:

Կարգուկանոն Արարատ Միրզոյանն ակնկալում է նաեւ պատգամավորների հաճախելիության հարցում: Մասնավորաբար, անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հարցին, Արարատ Միրզոյանն ասաց. «Պատգամավորները հո իմ աշխատակիցները չեն: Սա տարբերվող հիմնարկ է: Այստեղ պատգամավորներին գործուղել են մարդիկ՝ իրենց քվեով: Եվ այդ պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսեւորեն այս ինստիտուտի ու իրենց ստացած քվեի նկատմամբ: Բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով»: Հակառակ դեպքում, ըստ նրա, բացակայությունները պետք է լինեն հարգելի:

Ի դեպ, Արարատ Միրզոյանի պնդմամբ, «եթե այլ պատգամավորների մոտ հարցեր կծագեն երրորդ պատգամավորի ներկայացրած բժշկի թղթի վերաբերյալ, ապա այդ տեղեկանքը կարող է նաեւ փորձաքննվել»:

Արարատ Միրզոյանը հավաստիացրեց`ծառայողական մեքենան փոխել չի պատրաստվում, իսկ աշխատասենյակը կվերանորոգվի: Առհասարակ, գտնում է, որ բոլոր պատգամավորների աշխատասենյակները պետք է վերանորոգվեն, ոչ միայն էսթետիկայի համար, այլ տեխնիկական խնդիրներ էլ կան լուծելու:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`ընդդիմություն եղած ժամանակ ինքը դեմ է եղել սուպերվարչապետությանը, մինչդեռ այժմ դեմ է, որ ԱԱԾ-ն չլինի վարչապետի անմիջական ենթակայության տակ. ի՞նչն է փոխվել:

«Ընդդիմություն եղած ժամանակ չեմ ասել, որ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա ու լինի կառավարության ենթակայության տակ: Ես այդպիսի պնդում չեմ հիշում, ինչպես նախկինում այնպես էլ հիմա, կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչությունն է, որը պիտի լինի անձամբ վարչապետի ենթակայության տակ։ Այլ է վերաբերմունքս ոստիկանության հարցում։ Համոզմունք չունեմ, որ պիտի լինի կառավարության ենթակայության տակ, բայց կարծում եմ, որ այս թեման բավականին բաց է քննարկման համար», – ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031