Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայում եմ Մհեր Ենոքյանի երջանիկ, ժպտացող դեմքին ու վատանում. մի անգամ չտեսա, որ զղջար». Միխայիլ Աղաջանով

Հունվար 14,2019 15:55

Կառավարության դիմաց այսօր մի խումբ քաղաքացիների բողոքի ցույց էր՝ ընդդեմ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հնարավոր ներման:

Հիշեցնենք՝ օրերս լուր տարածվեց, որ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նրա խնդրագրին (այն դեռ պետք է ստորագրի նախագահը՝ վարչապետի կողմից ներկայացվելուց հետո):

«Երկու հոգի մեկին խաբելով՝ սպանել են…ի՞նչը վերանայվի, ամեն ինչ պարզ է: Վերանայումը ձգձգելու միտում ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս  կվերաբերվի, եթե, օրինակ, գործի քննությունը վերաբացվի:

Անվանի բժիշկը պատմեց՝ երբ Արամ Հարությունյանը 15 տարի պատիժը կրելուց հետո դուրս եկավ բանտից, ոմանք նրան նամակներ են գրել՝ հորդորով ընդունել, որ ինքն է հիմնական մեղավորը, քանի որ արդեն կրել է իր պատիժը, ուստի Մհեր Ենոքյանին կարդարացնեն. «Այդ պատճառով Արամ Հարությունյանը թողեց-գնաց երկրից: Ասում են՝ ԱՄՆ-ում է: Ես ոչ նրան էի ճանաչում, ոչ էլ…ես միայն ուզում եմ, որ մեղավորները պատժվեն: 20 տարի մեզ տարան-բերեցին, հիմա էլ վերաբացումից եք խոսո՞ւմ, հերիք է, էլի»:

Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանին, Միխայիլ Աղաջանովը նշեց. «Նայում եմ դեմքին՝ երջանիկ, ժպտացող, կերած-խմած…նայում եմ ու վատանում՝ մի անգամ չտեսա, որ զղջար, ներողություն խնդրեր: Մեղքը չընդունած եւ չզղջացած մարդը, ըստ օրենքի, չի կարող պետության կողմից ներման արժանանալ»:

Պարոն Աղաջանովը մեկնաբանեց նաեւ մեղադրանքները, թե իրենց ընտանիքը «սատարել» է Արամ Հարությունյանին ու թիրախավորել միայն Մհեր Ենոքյանին. «Առաջին իսկ օրից երկուսի համար էլ դատարանում մահապատիժ եմ պահանջել»:

Աղաջանովները եւ նրանց համախոհները կառավարության ներկայացուցչին նամակ հանձնեցին՝ պահանջով, որպեսզի Մհեր Ենոքյանին ներում չշնորհիվի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանդիպի ու լսի իրենց:

Գործի վերաբերյալ Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեժլումյանի կարծիքը՝ այստեղ:

https://www.facebook.com/aravot.am/videos/4632149800231053/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Ո՜նց եմ հասկանում ծնողի ցավը․ “Միխայիլ Աղաջանովը նշեց. «Նայում եմ դեմքին՝ երջանիկ, ժպտացող, կերած-խմած…նայում եմ ու վատանում՝ մի անգամ չտեսա, որ զղջար, ներողություն խնդրեր: Մեղքը չընդունած եւ չզղջացած մարդը, ըստ օրենքի, չի կարող պետության կողմից ներման արժանանալ»:
    Եվ այդ կերած խմածը, այդ խորամանկը, այդ գարշելին որը հենց այս հեղափոխությունն էր երազում , պիտի օգտվի Հեղափոխության պտուղներից՞։ Երբե՛ք ու երբե՛ք։ Նրան զնդան է պետք և ո՛չ թե դրսի աշխարհի վայելում ։

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Աշոտ says:

    Ազատություն Մհերին

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031