Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին նախագիծը դրվեց շրջանառության մեջ

Հունվար 14,2019 15:32

Լուսավոր Հայաստան խմբակցությունը, իր խոստմանը համապատասխան, շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված համաներման ակտի ուժի մեջ մտնելը բոլոր քրեական գործերով, որոնցով նախնական կալանքը հաշվարկվել է ազատազրկմանը հավասար, կատարվելու է վերահաշվարկ՝ 1-1.5 սկզբունքով: Այսինքն, կալանավորման 1 օրը հավասարեցվելու է ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան:

Ինչպես շատերդ տեղեկացված եք, նախագիծն իսկզբանե նախատեսվում էր տարածել նաև ապագայում կայացվող ակտերի վրա, սակայն քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին, որոշվել է այն ներկայացնել միայն մինչև 2018թ. նոյեմբերի 06-ը կրած կալանավորման ժամկետի մասով:

Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ մինչև բոլորովին վերջերս դատարանների կողմից կալանավորումը կիրառվում էր որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։

Այս քայլով պետությունը ցույց կտա, որ հեղափոխությունը հասել է նաև ՔԿՀ-ներ և որ այն ժամանակահատվածը, երբ կալանավորներն ու դատապարտյալները հերթով էին քնում և ընդհանրապես բնակվում էին չափազանց վատթար պայմաններում, պետությունն այսօր հաշվի է առնում և նրանց պատժաչափը կրճատում այս եղանակով:

Անդրադառնալով միջազգային փորձին՝ նշեմ, որ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման 1 օրը հավասարեցվում է ազատազրկման 1.5 օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի 1 օրը համապատասխանում է ազատազրկման 1 օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։ Նույնանման կարգավորում է առկա նաև Հոլանդիայում՝ քննության ընթացքում նախնական կալանքի, հոգեբուժական կամ կլինիկական հաստատությունում գտնվելու, արտասահմանում էքստրադիցիայի սպասելիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցվում է Հոլանդիայում ազատազրկման տեսքով նշանակվող պատժին՝ առանց սահմանելու որևէ հարաբերակցություն, այսինքն՝ այստեղ ևս թողնելով դատարանի հայեցողությանը:

Այսպիսով, ներկայացված նախագծի ընդունմամբ՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի։

«Լույս» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան

https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2393370807401299/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Ավելի ժողովրդավարական չի լինի երբ թողնեք պատգամավորները ազատ քվեարկեն ում ուզեն? Ավելի հետաքրքիր կլինի այդպես չեք կարծում?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031