Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվեց: Նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Նիստն ընդմիջվեց: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Նշենք, որ քննվում է դատախազության բերած բողոքը ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Դրանով Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամով ազատ է արձակվել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ