Լրահոս
Օրվա լրահոսը

«Դառնամ, զօղորմին տամ, Սանասարին, Բաղդասարին, Դառնամ, զօղորմի՛ն տամ Ջոջ Մհերին». Արարատ Միրզոյանն ԱԺ-ում իր ելույթը սկսեց օղորմի տալով

Հունվար 14,2019 13:11

Այսօր 7-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստում որոշվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը: Ըստ այդմ, հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից 5-ը «Իմ քայլը» խմբակցությունից են, մեկական անդամ էլ՝ ընդդիմադիր խմբակցություններից՝ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան»:

Այս պահին ԱԺ նախագահի ընտրության հարցն է քննարկվում, ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց Արարատ Միրզոյանի կենսագրությունը:

Հետո ելույթ ունեցավ Արարատ Միրզոյանը: Նա իր ելույթն սկսեց սեպագիր արձանագրություններից ու էպոսից հատված մեջբերելով. «Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց… Դառնամ, զօղորմին տամ, Սանասարին, Բաղդասարին.

Դառնամ, զօղորմի՛ն տամ

Ջոջ Մհերին.

Դառնամ, զօղորմի՛ն տամ

թառլան Դավթին,

Դառնամ, զօղորմի՛ն տամ

Փոքր Մհերին,

Դառնամ, զօղորմի՛ն տամ

Սասնա տան մեծին ու պստիկին…»:

Արարատ Միրզոյանը խոսեց թավշյա հեղափոխության, արժեքների մասին, ասաց, որ հեղափոխությւոնից հետո ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս իր առաջնային առաքելությունն է համարել հնարավորն ու անհնարինն անել,որ պետական կառավարման մեքենան սահուն անցում ունենա ու ավելի արդյունավետ աշխատի. «Այժմ ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերների հաղթահարմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031