Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն սպասում է, որ Փաշինյանը իրեն հրավիրի Հայաստան. Ծառուկյանը խոսել է Լուկաշենկոյի հետ

Հունվար 14,2019 12:39

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցրեց՝ Բելառուսի նախագահը ձեր ընկերն է, չե՞ք փորձել ձեր ընկերոջն ասել, որ Հայաստանի հետ հարաբերություններում կոռեկտ լինի, Ադրբեջանին այդքան մեծ տուրք չտա՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ես իրեն ասել եմ, իր վերաբերմունքը, հարգանքը դուք տեսնում եք: Ինքը սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեր հետ եւ ցանկացած ձեր հուզող հարցին ինքը պատասխանի»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, Լուկաշենկոն գալու է Հայաստա՞ն՝ նա պատասխանեց. «Դե հիմա ասենք թե նախագահականը, վարչապետի աշխատակազմը պիտի ասի՝ հրավերք ուղարկե՞լ են, թե՞ ոչ»:

Ծառուկյանը նաեւ ասաց. «Դուք պետք է երանի տաք, որ Ծառուկյանի պես մարդը քաղաքականության մեջ լինի, կայացած մարդ է, ունեւոր մարդ է, հարգարժան, ճանաչված, ստուգում են՝ ոչ մի բան ոչ մի տեղ չեն գտնում»: Նա ասաց, որ եթե ինքը պատգամավոր է, դա հենց մեզ՝ լրագրողներին է պետք, մեր ընտանիքներին. «Հիմա որ ասեմ անաղուհաց, կասեք…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031